Եվրահանձնաժողովի նախագահը ներողություն է խնդրել Իտալիայից
Եվրահանձնաժողովի նախագահը ներողություն է խնդրել Իտալիայից կորոնավիրուսի դեմ պայքարում Եվրոպայի կողմից համերաշխություն չցուցաբերելու համար՝ խոստանալով օգնել տնտեսական հետեւանքների հաղթահարման հարցում, հայտնում է Reuters-ը։
Իտալիայում դժգոհ են համավարակին Եվրոպայի արձագանքից՝ սկսած բժշկական օգնություն ուղարկելու սկզբնական մերժումից մինչեւ համատեղ արժեթղթեր թողարկելու ԵՄ անդամ-երկրների մերժումը։
Ընդամենը վեց շաբաթում Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսից 13 155 մահ՝ ավելի շատ, քան աշխարհում որեւէ տեղ, եւ վարակման 110 574 հաստատված դեպք։
Իտալական La Repubblica օրաթերթում հրապարակված նամակում ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նշել է, որ ԵՄ բավական շատ երկրներ ի սկզբանե կենտրոնացան իրենց սեփական խնդիրների վրա։ «Նրանք չէին գիտակցում, որ մենք այս համավարակին միայն միասին կարող ենք հաղթել։ Դա վնասակար էր եւ դրանից կարելի էր խուսափել»,- գրել է նա՝ հավելելով․ «Այսօր Եվրոպան միանում է Իտալիային»։
Գլխավոր կռվախնձորը եվրոգոտու բոլոր երկրների անունից «վերականգնման արժեթղթերի» թողարկման Իտալիայի եւ ութ այլ երկրների խնդրանքն է, որպեսզի օգնեն ֆինանսավորել ազգային տնտեսությունների վերականգնման ջանքերը, որոնք, ինչպես սպասվոիւմ է, կխորանան մինչեւ ռեցեսիա։ Գերմանիայի, Նիդեռլանդների եւ Ավստրիայի ղեկավարները դեմ են դրան։
«Հանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լեյենը այսօր ներողություն է խնդրել Իտալիայից եւ իտալացիներից։ Նա կարող էր այդ մասին ավելի շուտ մտածել։ Այն ամենը, ինչ ստանում ենք Եվրոպայից, խոսքեր են ու ծուխ՝ զրոյական բովանդակություն»,- Twitter-ում գրել է ընդդիմադիր «Լիգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին։
Կուսակցության տնտեսական խորհրդատու Կլաուդիո Բորգին Twitter-ում տեղադրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների պաստառ՝ նվիրված ֆաշիստական ժամանակաշրջանին, որի վրա ժպտացող նացիստական զինվոր է եւ գրված է․ «Գերմանիան իսկապես քո բարեկամն է»։ «Ժամանակը գնում է, սակայն մարտավարությունը միշտ նույնն է»,- գրել է Բորգին։
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նշել է, որ Եվրոպական միությունը մինչեւ 100 միլիարդ եվրո կտրամադրի առավել տուժած երկրներին՝ սկսած Իտալիայից։
Նա ասել է, որ հանձնաժողովը նաեւ ուզում է համոզվել, որ «յուրաքանչյուր եվրոն, որը դեռեւս հասանելի է ԵՄ տարեկան բյուջեում», ծախսվում է կորոնավիրուսի դեմ պայքարի վրա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց