Բելառուսը հույս ունի ապրիլին Ռուսաստանից նավթ գնել 1 բարելի համար 4 դոլար գնով. Բելառուսի վարչապետ
Բելառուսն ապրիլին հույս ունի Ռուսաստանից 2 միլիոն տոննա նավթ ստանալ բարելի համար 4 դոլար գնով: Այս մասին տեղեկացնում է sputnik.by կայքը` հղում անելով Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասին:
«Կարծում եմ, այսօր «Բելնավթաքիմ»-ը կավարտի ապրիլի նավթի մատակարարման բանակցությունները ռուսական ընկերությունների հետ»,-համոզմունք է հայտնել Բելառուսի կառավարության ղեկավարը:
Նրա խոսքով՝ Բելառուսը ցանկանում է 2 միլիոն տոննա նավթ ստանալ: Ռուս մատակարարներին պարգևավճարներ տալու հարցում բելառուսական կողմը կոշտ դիրքորոշում է որդեգրել:
«Ռուսական նավթի ներկրումը տեղի է ունենալու առանց պարգևների: Կառավարությունը հավատարիմ է պետության ղեկավարի այս կոշտ և հետևողական հրամանին` ռուսական նավթն առանց պարգևների ներկրելու մասին»,-հիշեցրել է Սերգեյ Ռումասը:
Նա հավելել է, որ այս դիրքորոշման պատճառ է հանդիսանում նավթի այն գինը, որով Բելառուսը կգնի այն ապրիլին:
«Գինը բարելի դիմաց շուրջ 4 դոլար է»,-հստակեցրել է կառավարության ղեկավարը:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ իր հերթին հայտարարել է, որ Բելառուսը չի կարող Ռուսաստանից «սև ոսկի» գնել բարելի համար 4 դոլար գնով, եթե համապատասխան շուկայական առաջարկ չլինի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց