«Դուք իմ անձնական «նաբլյուդատելը» չեք, պետք չի թիթիզանալ. Կամո Արեյանը՝ երթուղայինների անմխիթար վիճակի մասին
Հանրային տրանսպորտի խնդիրը մենք չենք ստեղծել, մենք այն ժառանգել ենք: Այսօր՝ հունիսի 12-ին, Երեւանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդման արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում վստահեցրել քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը:
«Տրանսպորտի հարցը լուծելի է, մենք պատրաստ ենք այն լուծել, տրանսպորտի խնդիրը մենք չենք ստեղծել, այն մենք ժառանգել ենք»,- ասաց Կամո Արեյանը:
Հարցը, թե վերջին անգամ երբ է փոխքաղաքապետը երթեւեկել հանրային տրանսպորտով, ակնհայտ բարկացրեց Կամո Արեյանին. «Դուք իմ անձնական «նադլյուդատելը» չեք, վերջին շրջանում երթուղայինից չեմ օգտվել, մի ամիս առաջ մետրո եմ նստել... գազելի վիճակը լավ գիտեմ, պետք չի թիթիզանալ, նստել, շոու եք սարքում արդեն:
Անդրադառնալով իր աշխատանքին, Կամո Արեյանը վստահեցրեց, որ 14 տարվա գործունեությունից չի հոգնել. «Չեմ հոգնել, չեմ հոգնում եւ չեմ հոգնելու: Ես հոգնում եմ հոգնած մարդկանցից»:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...