3,6 միլիոն ֆրանսիացիներ կորոնավիրուսի պատճառով զրկվել են աշխատանքից․ RFI
Ավելի քան 337 000 ֆրանսիական ձեռնարկություններ պետությունից փոխհատուցում են խնդրել ժամանակավոր գործազրկության ընթացքում իրենց 3,6 մլն աշխատակիցների համար, որոնք առանց աշխատանքի են մնացել կորոնավիրուսի պատճառով։ Այս մասին ապրիլի 1-ին հայտնել է Ֆրանսիայի աշխատանքի նախարար Մյուրել Պենիկոն, հայտնում է RFI-ը։
Փոխհատուցում խնդրող 337 000 ընկերությունների մեծ մասը փոքր բիզնեսի ներկայացուցիչներ են։ Աշխատանքի նախարարությունում կարծիք կա, որ ժամանակավոր գործազրկության բյուջետային ծախսերը երեք ամսում կարող են 11 մլրդ եվրո արժենալ։
Կարանտինային միջոցառումների պատճառով շատ ֆրանսիական ձեռնարկություններ ստիպված են մասամբ կամ ամբողջովին դադարեցնել աշխատանքը։ Կառավարությունը հուսով է այդ կերպ խուսափել ազատումներից եւ ելք պատրաստել տնտեսական ճգնաժամից։
Ժամանակավոր գործազրկության պայմաններում Ֆրանսիայում ստանում են աշխատավարձի 84 տոկոսը կամ 100 տոկոսը՝ եթե նվազագույն աշխատավարձ են ստանում։ Պետությունն իր վրա է վերցրել ձեռնարկություններին այդ վճարները փոխհատուցելու պարտվորությունը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց