Աշխարհի ամենամեծ մեկուսացման ենթարկված երկրում օդի աղտոտվածության մակարդակը զգալի փոփոխության է ենթարկվում
Հնդկաստանն արդեն մեկ շաբաթ է, ինչ համազգային մեկուսացման մեջ է գտնվում. երկրի իշխանությունները 1.3 մլրդ բնակչությանը հորդորում են դուրս չգալ տներից և պահպանել սոցիալական հեռավորության կանոնները:
Ինչպես ներկայացնում է CNN-ը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ մեկուսացումը նպաստում է առողջությանը վերաբերող ևս մեկ կարևոր խնդրի լուծմանը: Խոսքն օդի աղտոտվածության մասին է:
Աշխարհի ամենամեծ մեկուսացումը, որում գտնվում է Հնդկաստանը, նշանակում է, որ երկրի ողջ տարածքում բոլոր գործարանները, շուկաները, աղոթատեղիները ներկա պահին փակ են: Հանրային տրանսպորտը մեծամասամբ դադարեցրել է աշխատանքը: Երկրով մեկ կասեցվել են բոլոր շինարարական աշխատանքները:
Արդեն իսկ արձանագրված տվյալները ցույց են տալիս, որ բազմաթիվ քաղաքներում օդում վնասակար մասնիկների քանակության նվազում է տեղի ունեցել: Օդում նվազել է նաև ազոտի երկօքսիդի մակարդակը, որն առաջանում է տրանսպորտային միջոցների և էլեկտրակայանների աշխատանքից:
Փետրվարին հայտնի էր դարձել, որ AirVisual-ի օդի աղտոտվածության վերաբերյալ 2019-ի զեկույցի համաձայն՝ աշխարհի 30 ամենաաղտոտված քաղաքներից 21-ը Հնդկաստանում են գտնվում:
Հնդկաստանում մինչ օրս կորոնավիրուսով վարակման ավելի քան 1600 դեպք է արձանագրվել, մահացել է 45 մարդ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց