Ուկրաինայի ՆԳՆ-ն այլևս համաձայնություն չի տա չվերթներ իրականացնել ուկրաինացիների տարհանման համար․ «ՌԻԱ Նովոստի»
Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունն այլևս համաձայնություն չի տա չարտերային չվերթներ իրականացնել ուկրաինացիների տարհանման համար, հայտարարել է ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը, գրում է ria.ru-ն։
Ուկրաինայի կառավարությունը մարտի 14-ի արտահերթ նիստում կարգադրել էր ժամանակավորապես սահմանափակել այլ պետությունների քաղաքացիների մուտքը երկիր և դադարեցնել ավիահաղորդակցությունը՝ աշխարհում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրադրության ֆոնին:
Ընդ որում, հատուկ չվերթներով շարունակվում էր արտասահմանից ուկրաինացիների վերադարձը հայրենիք։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով իշխանությունները ստիպված են փակել սահմանները մարտի 27-ից, այդ թվում՝ Ուկրաինայի քաղաքացիների համար՝ վստահեցնելով, որ արտասահմանում գտնվողների մասին հոգ կտանեն դիվանագետները։
«ՆԳՆ-ն այլևս չի թույլատրի ոչ մի չարտերային չվերթ։ Ուղևորային ավիահաղորդակցությունը փակ է»,- գրել է Ավակովը Facebook-ի իր էջում՝ հավելելով, որ բացառությունները հազվադեպ կլինեն։
Վերջին տվյալներով՝ Ուկրաինայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 669 դեպք, որոնցից 17-ը՝ մահվան ելքով։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 859 338 դեպք, 42 334-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 178 125 մարդ։
Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց