Իտալիայում կարանտինային ռեժիմը երկարաձգել են մինչև ապրիլի 13-ը․ «ՌԻԱ Նովոստի»
Իտալիայի կառավարությունը որոշել է մինչև ապրիլի 13-ը երկարաձգել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար գործող սահմանափակումները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցայի տարածած հայտարարությանը։
«Եթե ժամանակային սխալ թույլ տանք և շտապենք որոշ քայլեր իրականացնել, ապա ռիսկի տակ կդնենք ամենադժվար շաբաթների ընթացքում մեր գործադրած ջանքերը։ Սա մեր տնտեսության շարժիչը կրկին միացնելու, մեր կյանքի սոցիալական հարթությունը վերականգնելու և մեզնից անբաժան ազատությունը կրկին նվաճելու միակ գործող եղանակն է»,- նշել է նա երկրի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ։
Երկուշաբթի Սպերանցան հայտարարել է, որ կառավարությանը կից գիտատեխնիկական հանձնաժողովի նիստում կարանտինային ռեժիմն առնվազն մինչև Սբ Զատիկ երկարաձգելու անհրաժեշտության մասին է հայտարարվել։
«Մինչև ապրիլի 13-ը տնտեսական գործունեության և մարդկանց տեղաշարժի սահմանափակման մասին կառավարության որոշումը բխում է Գիտատեխնիկական հանձնաժողովի ցուցումներից»,-նշել է նախարարը:
Նրա խոսքով՝ պատվաստանյութի բացակայության հետևանքով կորոնավիրուսի հաղթահարման ճանապարհը դեռևս երկար է։
«Նախազգուշական միջոցառումներն անհրաժեշտ կլինեն նաև անցումային շրջանում՝ վարակման նոր օջախներից խուսափելու նպատակով»,- ընդգծել է նախարարը։
Իտալիայի ամբողջ տարածքում կարանտինային ռեժիմ է սահմանվել մարտի 10-ից սկսած։ Իշխանությունները փակել են բոլոր կրթական հաստատությունները, կինոթատրոնները, թատրոնները, թանգարանները, սպորտային համալիրները, երկրում չեղարկվել են բոլոր զանգվածային միջոցառումները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց