Բազելի թանգարանը սկսել է ներկայացնել հայտնի նկարիչների սիրելի ուտեստների բաղադրատոմսերը
Բազելի գեղարվեստի թանգարանն Instagram-ում հետևորդներին ներկայացրել է հայտնի նկարիչների սիրած ճաշատեսակների բաղադրատոմսերը։
«Եթե դուք աշխատում եք տնից և այժմ ինքներդ եք պատրաստում նախաճաշը կամ ցանկանում եք ձեր ճաշացանկում ինչ-որ նոր բան ավելացնել, մենք առաջարկում ենք ձեզ նկարիչների սիրելի բաղադրատոմսերը։ Կլոդ Մոնեի «լոլիկով սմբուկը» նախուտեստը միայն սկիզբն է», - մեկնաբանել են թանգարանի աշխատակիցները:
Գրառման համաձայն՝ հիշյալ կերակրատեսակի համար անհրաժեշտ է ութ սմբուկ, վեց հասած լոլիկ, երեք սոխ, սխտորի մեկ պճեղ, մեկ ճաշի գդալ յուղ, կես բաժակ չորահաց, ինչպես նաև աղ, չաման, մաղադանոս, թարխուն:
Հաջորդ գրառման մեջ թանգարանի աշխատակիցները բացահայտել են, որ Պոլ Սեզանը, որը Բազելում անհատական ցուցահանդես է ունեցել 1936 թվականին, սիրում էր սնկով ձվածեղ ուտել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց