Ֆիլիպինցին կարանտինի ընթացքում չարաճճի որդուն տանը պահելու համար նրան «սարսափելի» սանրվածք է արել
Ֆիլիպինների կառավարությունը, հետևելով նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարող մյուս պետությունների օրինակին, բնակչությանը տանը մնալու խիստ կարգադրություն է տվել: Սակայն բոլորը չէ, որ հետևում են կարգադրությանն ու տանն են մնում:
Օրինակ՝ մի ֆիլիպինցի տղամարդ անընդհատ բակ փախչող չարաճճի որդուն տանը պահելու նպատակով որոշել է նրան այնպիսի սանրվածք անել, որ երեխան ամաչի փողոց դուրս գալ:
Ինչպես նշում է odditycentral.com-ը, արտասովոր սանրվածքով լացող տղայի լուսանկարներն արագորեն տարածվել են համացանցում՝ հավաքելով հազարավոր մեկնաբանություններ: Ավելի քան 60 000 մարդ կիսվել է դրանցով։ Մեկնաբանողների մի մասի կարծիքով՝ երեխայի անվտանգության մասին մտածելը ճիշտ է, սակայն այս դեպքում հայրն ակնհայտ չափն անցել է:
Լուսանկարներում երևում է, որ հայրը գլխի մեջտեղի մասն ամբողջովին սափրել է:
Նշվում է, որ լուսանկարները համացանցում հրապարակել է տղայի ավագ քույրը:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի