«Ամեն բան շուտով լավ կլինի»․ «պարող միլիոնատերը» կորոնավիրուսի ֆոնին հետևորդներին կոչ է արել դրական տրամադրվել
Իտալացի գործարար Ջանլուկա Վակին, որը համացանցի շնորհիվ առավել հայտնի է որպես «պարող միլիոնատեր», Instagram սոցկայքի իր էջում հետևորդներին խնդրել է կորոնավիրուսի հետևանքով ստեղծված դժվար իրավիճակում հանգստություն պահել և դրական տրամադրվել։
«Այսօր, երբ մտածում ենք ապագայի մասին, դժվար է հասկանալ, թե երբ ենք այս ամենից դուրս գալու և ինչ է լինելու մեր կյանքի հետ։ Հիշե՛ք, որ կյանքում հավասարակշռություն կա, և երբ որևէ վատ բան է տեղի ունենում, դրան ինչ-որ լավ բան է հաջորդում։ Դրականը մի՛ կորցրեք, ամեն բան շուտով լավ կլինի»,- գրել է Վակին։
Հավելենք, որ 51-ամյա գործարարը մարդկանց շրջանում որպես «պարող միլիոնատեր» հայտնի է դարձել ինստագրամյան հարթակում ուշագրավ պարային տեսանյութերի հրապարակման շնորհիվ։ Այս պահին Վակին մոտ 14,7 միլիոն հետևորդ ունի։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց