Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունները նոր մակարդակի են հասել. ՌԴ դեսպան
Ներկայում Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները նոր մակարդակի են հասել։ Այս մասին երեկ երեկոյան հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Ռուսաստանի օրվան նվիրված ելույթում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական 25-ամյա հարաբերությունները կարեւոր շրջան են երկու ժողովուրդների պատմության մեջ։ «Ռուսաստանն ու նրա քաղաքացիները բարձր են գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները, որը հիմնված է երկու երկրների միջեւ բազմադարյա բարեկամության վրա։ Վերջին քառորդ դարի ընթացքում ռուս-հայկական ավելի քան 200 համաձայնագիր է ստորագրվել, երկրների դաշնակցային հարաբերությունները զարգանում ու խորանում են ՀԱՊԿ-ի եւ ԵՏՄ-ի շրջանակում։ Առանց չափազանցնելու կարելի է արձանագրել, որ դրանք նոր մակարդակի են հասել»,- ասաց Վոլինկինը՝ հավելելով, որ Ռուսաստանը Հայաստանի տնտեսության մեջ ամենախոշոր ներդրողն է։
Դեսպանը նշեց, որ Ռուսաստանը եւս այսօր ակտիվորեն զարգանում եւ վերափոխվում է։ Նա նաեւ ընդգծեց ռազմական ոլորտում երկու երկրների համագործակցության խորացման նշանակությունը։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...