Zara ապրանքանիշի հիմնադիր Ամանսիո Օրտեգայի հիմնադրամը 63 մլն եվրոյի բուժսարքավորումներ է գնել
Իսպանական Inditex հագուստի խանութների ցանցի և Zara առևտրային ապրանքանիշի հիմնադիր Ամանսիո Օրտեգայի հիմնադրամը 63 մլն եվրո արժողությամբ բժշկական սարքավորումներ է ձեռք բերել բուժհաստատությունների համար:
Ինչպես տեղեկացնում է El Mundo-ն, հիմնադրամն ավելի քան 1400 արհեստական շնչառական սարքավորումներ է ձեռք բերել ինտենսիվ թերապիայի բաժանմունքների համար, ինչպես նաև 3 մլն դիմակ՝ բուժանձնակազմի համար: Կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու նպատակով նաև թեստեր են ձեռք բերվել:
Հիվանդանոցներին տրամադրվել են նաև մահճակալներ և այլ սարքավորումներ:
Իսպանիայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է հունվարի 31-ին: Վերջին տվյալների համաձայն՝ երկրում հիվանդությունից մահացել է 8269 մարդ, վարակվել՝ ավելի քան 94 000-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց