Չնաստանն ու ԱՄՆ-ը պետք է միասին աշխատեն, որպեսզի հաղթեն կորոնավիրուսի համաճարակին․ ՉԺՀ ԱԳՆ
Չնաստանն ու ԱՄՆ-ը պետք է միասին աշխատեն, որպեսզի հաղթեն կորոնավիրուսի համաճարակին։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Խուա Չունինը, հայտնում է AP-ը։
Վաշինգտոնը քննադատում է Պեկինին նրա համար, որ նա իբր ժամանակին ճիշտ տեղեկատվություն չի տվել համաճարակի չափերի մասին, ինչպես նաեւ շարունակում է թաքցնել ճշմարտությունը եւ ապատեղեկատվություն է տարածում։
«Մենք նաեւ հուսով ենք, որ ԱՄՆ որոշ պաշտոնատար անձինք կարող են գործել երկու պետություններին այս հիվանդության դեմ պայքարում համագործակցելու ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու կոչի ոգով»,- ասել է նա՝ հայտնելով, որ իրենք ԱՄՆ վիրուսի հետ կապված բժշկական ապրանքներ են ուղարկել՝ չնայած նրան, որ Չինաստանում եւս դրանց պահանջարկը մեծ է։
Նրա խոսքերով՝ կորոնավիրուսի համաճարակը Չինաստանում չի վերջացել, եւ դեռեւս լուրջ խնդիրներ կան։
Մասնավորապես, անհրաժեշտ է հետեւել, որ արտասահմանից ժամանող վարակված մարդիկ չտարածեն հիվանդությունը եւ նոր բռնկում չառաջանա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց