ՆԱՏՕ-ն դաշինքի բարեփոխումների փորձագիտական խումբ է ստեղծել
ՆԱՏՕ-ի վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կտրուկ քննադատությունից հետո դաշինքը ստեղծել է 10 մարդուց բաղկացած փորձագիտական խումբ՝ ՆԱՏՕ-ի բարեփոխումների շուրջ առաջարկությունների մշակման համար։ Խումբը ղեկավարում են ԳԴՀ ԱԳՆ նախկին ղեկավար Թոմաս դե Մեզյերը եւ ամերիկյան նախկին դիվանագետ Ուես Միթչելը, հայտել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, տեղեկացնում է DW-ն։
Մակրոնը նոյեմբերի սկզբին հարցազրույցներից մեկի ժամանակ խոսել էր ՆԱՏՕ-ի «գլխուղեղի մահվան» մասին։ Մի շարք այլ բաների թվում նա քննադատել էր ԱՄՆ-ի եւ եվրոպական պետությունների միջեւ թույլ համակարգումը եւ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի «ագրեսիվ գործողությունները» Սիրիայի հյուսիսային մասում։ Դրանից հետո ԳԴՀ ԱԳՆ ղեկավար Խայկո Մաասը առաջարկել էր դաշինքի բարեփոխումների հարցերով փորձագիտական խումբ ստեղծել։ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի մասնակիցները դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում հավանություն էին տվել այդ առաջարկին։
Փորձագետները պետք է մինչեւ ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթաժողովը, որը տեղի կունենա եկող տարվա սկզբին, դաշինքի բարեփոխումների խորհրդատվություններ պատրաստեն։ Իրենց առաջարկությունները նրանք կշարադրեն Սթոլթենբերգին տրվող զեկույցում։ Փորձագետներին հանձնարարվել է առաջարկություններ ներկայացնել դաշինքի միասնականության ամրապնդման, քաղաքական խորհրդատվությունների ընդլայնման եւ գործընկեր-երկրների միջեւ համակարգման, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի քաղաքական դերի ուժեղացման մասին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց