Թուրքմենստանում արգելել են «կորոնավիրուս» բառն օգտագործել․ «Լրագրողներ առանց սահմանների»
Թուրքմենստանի իշխանություններն արգելել են «կորոնավիրուս» բառի օգտագործումը և համավարակի մասին տեղեկությունները թաքցնելու համար կենցաղում դրա կիրառությունը բացառել, հայտնում է «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը (RSF)։
Իրավապաշտպանների տվյալների համաձայն՝ երկրում բոլոր լրատվամիջոցներին արգելել են հրապարակումներում «կորոնավիրուս» բառն օգտագործել։
Բառը չի կիրառվել նաև Թուրքմենստանի առողջապահության նախարարության կողմից երկրի ուսումնական հաստատություններ, հիվանդանոցներ և աշխատավայրեր ուղարկված թռուցիկներում։
Թուրքմենստանի քաղաքացիներին արգելում են խոսել նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի մասին: Մայրաքաղաք Աշխաբադի փողոցներում կորոնավիրուսի մասին խոսակցությունները կարող են ձերբակալությամբ ավարտվել:
Շատ դեպքերում մարդկանց ձերբակալում են քաղաքացիական հագուստով անձինք, իսկ թե ինչ է սպասվում բերման ենթարկվածներին՝ անհայտ է: Ենթադրաբար իշխանությունները նման մեթոդով պայքարում են խուճապի տարածման դեմ:
Միևնույն ժամանակ ներկայում Թուրքմենստանի շատ բնակիչների անհանգստացնում է աշխատանքի բացակայությունը, քանի որ կորոնավիրուսի դեմ պայքարում իրականացվող սահմանափակիչ քայլերի հետևանքով շատ մարդիկ առանց եկամուտ են մնացել: Երկրում փակվում են ժամանցի վայրերն ու մասնավոր ձեռնարկությունները: Պետական հիմնարկների աշխատակիցներին ուղարկում են չվճարվող արձակուրդ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց