Ռուսաստանը բժշկական պարագաներով լցված ինքնաթիռ է ուղարկել ԱՄՆ. Դոնալդ Թրամփ. РИА Новости
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Ռուսաստանը բժշկական պարագաներով մեծ ինքնաթիռ» է ուղարկել ԱՄՆ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսին:
Նշվում է, որ Թրամփի խոսքով՝ նույնկերպ վարվել է նաև Չինաստանը:
«Ես մտածում եմ, որ ի վերջո մենք ավելի ուժեղ կդառնանք: Մենք շատ բաներ ենք սովորել: Պետք է ասել որ հիանալի հարաբերություններ ունենք շատ երկրների հետ: Չինաստանը մեզ ինչ-որ բան է ուղարկել, դա հրաշալի էր: Ռուսաստանը մեզ շատ-շատ մեծ ինքնաթիռ է ուղարկել, որը լցված է բժշկական պարագաներով, դա շատ հաճելի էր…»,- ասել է Թրամփը:
Հիշեցնենք, որ երկուշաբթի Թրամփը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում կողմերն, ի թիվս այլ հարցերի, քննարկել էին աշխարհում կորոնավիրուսի տարածումը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց