Անտարկտիդայում գրանցվել է մարտի համար ռեկորդային ջերմաստիճան
Ռուսական անտարկտիկական «Վոստոկ» կայանում բեւեռախույզները գրանցել են 1982 թվականից ի վեր ամենացածր նվազագույն ջերմաստիճանը՝ –75,3 °С: Այս մասին հայտնում է Ռոսհիդրոմետի Արկտիկական եւ անտարկտիկական գիտահետազոտական ինստիտուտի մամուլի ծառայությունը:
«Վերջին շրջանում կայանում հաստատվել է օդի չափազանց ցածր ջերմաստիճան: Անցած շաբաթ գրանցվել է 1982 թվականի մարտից ամենացածր նվազագույն ջերմաստիճանը, որը կազմել է մինուս 75,3 աստիճան»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՏԱՍՍ-ը հայտնել էր, որ Անտարկտիդայում կայան այցելությունների սահմանափակումներ են մտցրել, ռուս բեւեռախույզներին արգելել են գնալ իրենց գործընկերների մոտ, այդ թվում՝ օտարերկրացիներին:
Անտարկտիդայում ընդհանուր գործում է մոտ 90 կայան, այդ թվում մոտ 50-ը՝ շուրջօրյա: Ռուսաստանն Անտարկտիդայում ունի 5 մշտական գիտական կայաններ եւ մի քանի սեզոնային: Անտարկտիկական կայաններում դեկտեմբերից փետրվար (ամռանը) գտնվում է մոտ 4,5 հազար գիտնական եւ նրանց սպասարկող անձնակազմ, հունիսից օգոստոս (ձմռանը)՝ մոտ 1,1 հազար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց