Իտալիայի վարչապետը նախազգուշացրել է «ազգայնական բնազդների» աճի մասին
Կորոնավիրուսի բռնկումը ցնցում է Եվրոպական միության քաղաքականությունը՝ վերականգնելով 27 անդամ-պետությունների միջեւ հին հակասությունները, հայտնում է СNBC-ը։
Իտալիան եւ Իսպանիան, որոնք վիրուսից ամենաշատ հիվանդացության ու մահացության դեպքերն ունեն, դիմել են լրացուցիչ եվրոպական աջակցություն ստանալու խնդրանքով, քանի որ բռնկումը հանգեցրել է նրանց տնտեսությունների կանգառի։ Սակայն ԵՄ որոշ երկրներ չեն ուզում նրանց օգնություն ցուցաբերելու աննախադեպ քայլեր ձեռնարկել՝ իրենց երկրներում հասարակական կարծիքը սպառնալիքի տակ դնելու մտավախություն ունենալով։
«Եթե ԵՄ-ն չկատարի իր կոչումը եւ իր դերը այս պատմական իրավիճակում, կվստահե՞ն արդյոք քաղաքացիները նրան, թե՞ կկորցնեն այն ընդմիշտ»,- El Pais-ին տված հարցազրույցում ասել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն։
Նա հավելել է, որ արդյունքում ակնհայտ է «ավելի բարձր» հակաեվրոպական տրամադրվածությունը։ «Ազգայնական բնազդները Իտալիայում, ինչպես նաեւ Իսպանիայում ու այլ երկրներում ավելի կուժեղանան, եթե Եվրոպան չլուծի այս խնդիրը»,- ասել է նա։
Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան եւ ԵՄ վեց այլ երկրներ համարում են, որ եվրոգոտու երկրները պետք է համատեղ արժեթղթեր թողարկեն տնտեսության վերականգնումը ֆինանսավորելու համար։ Այդ գործիքը կօգտագործվի բոլոր տուժած երկրների վրա վիրուսի տնտեսական ազդեցությունը մեղմացնելու համար։
Այնուամենայնիվ, ԵՄ պետությունների ղեկավարների վեցժամանոց զրույցն անցյալ շաբաթ ավարտվել է առանց որեւէ լուրջ արդյունքների, քանի որ Նիդեռլանդները եւ Գերմանիան արգելք են դրել Եվրոպայում համատեղ արժեթղթերի թողարկման նախաձեռնության վրա։
Այսպես կոչված՝ «կորոնաբոնդերի» գաղափարը աջակցություն չի գտնում Եվրոպայի հյուսիսում ֆինանսապես պահպանողական երկրների կողմից։ Ընդհանուր առմամբ, նրանք չեն ուզում կապված լինել մեծ պարտքեր ունեցող երկրներին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց