Ավիաընկերությունը պատրաստ է ավելի քան 8000 դոլար փոխհատուցում վճարել թռիչքի պատճառով կորոնավիրուսով վարակվողներին. Luxury Launches
Մինչ հարյուրից ավելի պետությունների կառավարություններ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ֆոնին իրենց քաղաքացիներին կոչ են անում մեկուսանալ և տնից դուրս չգալ, վիետնամական մի ավիաընկերություն մարդկանց իրենց ինքնաթիռներով թռչելու արտառոց առաջարկ է անում:
Ինչպես նշում է Luxury Launches կայքը, Vietjet ավիաընկերությունը գործարկել է SKY COVID CARE ապահովագրական ծրագիրը, որն ուղևորներին հնարավորություն է տալիս մինչև 8470 դոլար փոխհատուցում ստանալ տվյալ ընկերության չվերթներից որևէ մեկի ժամանակ կորոնավիրուսով վարակվելու դեպքում:
SKY COVID CARE ծրագիրը որևէ փոխհատուցում չի տրամադրի, եթե ուղևորը նախքան ինքնաթիռ նստելն արդեն վարակված է եղել կամ ուղևորության է մեկնել՝ խախտելով ինքնամեկուսացման պահանջը: Բացի այդ, փոխհատուցում չի տրամադրվի հոգեկան խնդիրներ ունեցողներին և էպիլեպսիայով հիվանդներին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց