Հունգարիայի վարչապետն անսահմանափակ լիազորություններ է ստացել կորոնավիրուսի դեմ պայքարի համար. Reuters
Reuters. Հունգարիայի վարչապետն անսահմանափակ հավելյալ լիազորություններ է ստացել կորոնավիրուսի դեմ պայքարի համար, հաղորդում է Reuters-ը:
Համապատասխան օրենքն ընդունել է երկրի խորհրդարանը:
Արտակարգ դրության երկարաձգման մասին օրենքը քննադատության է արժանացել ընդդիմադիր կուսակցությունների, իրավապաշտպան խմբերի եւ Եվրոպայի Խորհրդի կողմից: Այն նաեւ նախատեսում է կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների խախտման եւ դրա հետ կապված կեղծ տեղեկության տարածման համար մինչեւ 5 տարվա ազատազրկում:
Ընդդիմադիր օրենսդիրները հայտարարել են, որ այդպիսով հետագայում խորհրդարանը կարող է անհրաժեշտության դեպքում երկարաձգել կառավարության հատուկ լիազորությունները: Սակայն խորհրդարանը մերժել է ընդդիմության առաջարկած բոլոր փոփոխությունները:
Ակնկալվում է, որ վարակն իր գագաթնակետին կհասնի մինչեւ հունիս կամ հուլիս: Վերջին տվյալներով՝ Հունգարիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 447 եւ մահվան 15 դեպք:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց