Մեծ Բրիտանիայում 20 000 բժիշկ թոշակից վերադարձել է համավարակի դեմ պայքարելու համար. The Independent
Մեծ Բրիտանիայում 20 000 բժիշկ թոշակից վերադարձել է աշխատանքի, որպեսզի պայքարի նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի դեմ: Այս մասին տեղեկացնում է independent.co.uk-ը` վկայակոչելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին:
«Ազգային առողջապահական համակարգի 20 000 աշխատակից վերադարձել է: Շնորհակալ եմ բոլոր վերադարձողներին, դա ահռելի թիվ է: Բացի այդ, 750 000 կամավոր արդեն գրանցվել է այս ճգնաժամային իրավիճակում մեզ օգնելու համար»,-իր տեսաուղերձում ասել է Ջոնսոնը, որը ևս հիվանդ է կորոնավիրուսով և գտնվում է ինքնամեկուսացման մեջ:
Ջոնսոնը չի համաձայնել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի արտահայտած այն մտքի հետ, որ «հասարակություն ասվածը գոյություն չունի»:
«Մենք կանենք դա, մենք կանենք դա միասին: Ես կարծում եմ, որ միայն կորոնավիրուսը արդեն հաստատել է, որ հասարակություն գոյություն ունի»,-ընդգծել է Ջոնսոնը՝ քաղաքացիներին կրկին կոչ անելով մնալ տանը և իջեցնել վիրուսի տարածման ռիսկը:
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 15 000-ի: Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 722 664-ի-ի, որից 33 983-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 151 793 մարդ։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի