Չինաստանի խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների 98,6 տոկոսը վերսկսել է աշխատանքը․ CGTN
Չինաստանում մարտի 28-ի դրությամբ խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների 98,6 տոկոսը վերականգնել է իր գործունեությունը՝ ապահովելով փետրվարի 23-ի համեմատությամբ 15․5 տոկոսի աճ, գրում է news.cgtn.com կայքը՝ հղում տալով երկրի արդյունաբերության և տեղեկատվության նախարարության տարածած հայտարարությանը։
«Չինաստանի գլխավոր արդյունաբերական շրջանների՝ Գուանդունի, Ցզյանսուի, Չժեցզյանի, Շանդունի, Ֆուցզյանի ձեռնարկությունները հիմնականում վերսկսել են աշխատանքը»,- հայտնել է արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Սին Գոբինը՝ հավելելով, որ կորոնավիրուսի համաճարակի կենտրոն դարձած Հուբեյ նահանգում նույնպես գլխավոր արդյունաբերական ձեռնարկությունները վերսկսել են արտադրությունները, իսկ աշխատակիցների 70 տոկոսը վերադարձել է աշխատանքի։
Մի քանի առաջատար ձեռնարկությունների օգնությամբ արագացվել է նաև մի շարք փոքր ձեռնարկությունների աշխատանքի վերսկսումը և արտադրությունը։
Պողպատի և էլեկտրոնիկայի արտադրության ոլորտում աշխատակիցների 70 տոկոսը, իսկ կտորեղենի, մեքենաների և թեթև արդյունաբերության ոլորտի աշխատակիցների 90 տոկոսն արդեն նույնպես վերադարձել են աշխատանքի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց