Լուկաշենկոն ծաղրում է ողջ մոլորակին․ Ժիրինովսկին Բելառուսում կորոնավիրուսի շուրջ իրավիճակի մասին
Ռուս քաղաքական գործիչ, ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին իր Telegram-ալիքում քննադատել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ հայտարարելով, որ վերջինս «ծաղրում է ամբողջ մոլորակին»։
«Լուկաշենկոն ծաղրել է ամբողջ մոլորակին։ Ամենուր սահմանվել են խիստ միջոցներ, չեղարկվել են սպորտային միջոցառումները, ամենուր փորձում են անել այնպես, որ մարդիկ մնան տանը, իսկ Բելառուսը զբոսնում է փողոցներում, բոլորը գտնվում են մարզադաշտերում, եւ նա ինքը հոքեյ է խաղում։ Եւ արդեն մի քանի տասնյակ մարդ է վարակվել, որոնց կհաջորդի մի քանի հարյուրը, այնուհետեւ հազարը․․․
Այդպես չի կարելի, Ալեքսանդր Գրիգորեւիչ։ Ստացվում է, որ ամբողջ մոլորակը հիմարներով է լցված, դուք եք միակ խելացին։ Հանդարտվե՛ք, վերջապես»,-գրել է նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց