Norway Chess. Լեւոն Արոնյանը հաղթեց Մագնուս Կարլսենին
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվող Norway Chess շախմատային սուպերմրցաշարի չորրորդ տուրի կենտրոնական պարտիայում Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին: Նորվեգացի գրոսմայստերն իր պարտությունն ընդունեց 35-րդ քայլում:
3 անընդմեջ ոչ ոքիներից հետո հայկական շախմատի առաջատարը տարավ առաջին հաղթանակը եւ, վաստակելով 2.5 միավոր, բարձրացավ երկրորդ տեղ: Միանձնյա առաջատար Հիկարու Նակամուրան այս տուրում հաղթեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին եւ ունի 3 միավոր:
Հունիսի 11-ին կայանալիք 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:
Norway Chess-2017, չորրորդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան, 2793) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2832)՝ 1:0
Անիշ Գիրի (Հոլանդիա, 2771) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2786)՝ 1:0
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2785) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796)՝ 1:0
Ուեսլի Սո (ԱՄՆ, 2812) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2781)
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2808) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2808)


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...