Լեհաստանի նախագահական ընտրությունները հնարավոր է հետաձգվեն կորոնավիրուսի պատճառով
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ այս մայիսին ծրագրված երկրի նախագահական ընտրությունները հնարավոր է հետաձգվի կորոնավիրուսի պատճառով: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Լեհաստանի նախագահական ընտրությունների առաջին փուլը նախատեսված է անցկացնել մայիսի 10-ին: Կառավարությունը մտադիր է անցկացնել ընտրությունները, չնայած ընդդիմության բողոքին ու այն հետաձգելու պահանջներին:
«Ընտրությունները նշանակված են, և մեզնից ոչ ոք չգիտի, թե ինչ տեղի կունենա այս տարվա մայիսի 10-ին, այսինքն` մեկուկես ամսից: Եթե այդ ժամանակ էլ համաճարակը փոթորկի, և մենք շարունակենք նման սահմանափակումներով ապրել, ապա ընտրությունների այս օրը կարող է անվավեր ճանաչվել»,-հայտարարել է Լեհաստանի նախագահը:
Լեհաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1717 դեպք, 19 մարդ մահացել է:
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 664 290-ի, որից 30 890-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 142 366 մարդ։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի