Իտալիայի վարչապետը պատմել է իր եւ Մերկելի «կոշտ առճակատման» մասին․ Il Sole 24 Ore
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն նախազգուշացրել է, որ ԵՄ-ն կզրկվի իր նշանակությունից, եթե չկարողանա լուրջ պաստասխան մշակել կորոնավիրուսի համավարակին եւ դրա հետ կապված ճգնաժամին։ Համապատասխան հայտարարությունը վարչապետն արել է իտալական Il Sole 24 Ore օրաթերթի լրագրողների հետ զրույցում։
«Եթե Եվրոպան չհաղթահարի այս աննախադեպ խնդիրը, ամբողջ եվրոպական կառույցը կկորցնի գոյության իմաստը մարդկանց համար»,- նախազգուշացրել է նա։
Խոսքը փոխառություններ ներգրավելու համար ԵՄ-ի պատմության մեջ առաջին համաեվրոպական բոնդերի մասին է`տնտեսությունը խթանելու եւ Եվրամիության առավել տուժած երկրներին աջակցելու համար: Դրանց թողարկման համար պնդում են Իտալիան եւ Իսպանիան, որոնք մյուսներից ավելի շատ են տուժել կորոնավիրուսից, հայտնում է DW-ն։
Մարտի 26-ին տեղի ունեցած վեցժամյա տեսակոնֆերանսի ընթացքում Եվրամիության 27 անդամ երկրների առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ այդ հարցով, եւ արդյունքում ֆինանսների նախարարներին հանձնարարել են երկու շաբաթվա ընթացքում ձեւակերպել մոտեցում, որն ընդունելի կլինի Հռոմի եւ Մադրիդի համար։
Ըստ Կոնտեի՝ խոսքը ոչ միայն ԵՄ հետագա կուրսի շուրջ իր եւ Մերկելի միջեւ «պարզապես տարաձայնությունների», այլ «կոշտ եւ անկեղծ առճակատման» մասին է։
Ինչպես նշում է AFP-ն, եվրոյի ողջ գոտին առաջիկա ամիսներին կընկղմվի ռեցեսիայի մեջ։ Իտալիային փաստացի տնտեսական կոլապս է սպառնում այն բանից հետո, երբ նա եվրոպական երկրներից առաջինը մարտի 12-ին սառեցրեց իր ողջ բիզնեսը։
Ջոն Հոփկինսի ամերիկյան մասնավոր համալսարանի տվյալներով՝ մարտի 28-ի դրությամբ Ապենինյան թերակղզում կորոնավիրուսով վարակվածների թիվը 86 498 է, մահացածներինը՝ 9134, առողջացածներինը՝ 10 950։


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի