Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Աշխարհ

Մոսկվան այդպիսի բան չէր տեսել, կամ ինչպես 60 տարի առաջ 4 օրում կանխեցին համաճարակը

Կորոնավիրուսը ստիպում է աշխարհին ապրել «կյանքը չի սպասում» սկզբունքով։ Կհաղթի նա, ով առաջինը կսկսի լուրջ վերաբերվել ու հնարավորինս շուտ արգելք կդնի վտանգի առաջ։

Վերջին օրերին արդեն սկսել են «Նորք» ինֆեկցիոնի մոտ շինություն կառուցել։ Մոսկվայում էլ բժշկական կենտրոնը բաց դաշտում են կառուցում, բայց խոստանում են մի քանի շաբաթում ավարտել։ Չինաստանում, որտեղից ամեն ինչ սկսվեց, մոտ են հաջողության հասնելուն, քանի որ գործում են ոչ միայն գրագետ, այլև հնարավորինս արագ։

Մադրիդում, որտեղ արդեն ավելի քան երեք հազար հիվանդ կա, այսպես էին կատակում.«Արգելվում է ախտահանիչ գելի ու դիմակների օգտագործումը։ Այստեղ գալիս են հերոսների պես մահանալու՝ գինու կամ գարեջրի շիշը ձեռքին»։ Սա գրված էր սրճարաններից մեկի պաստառի վրա։ Կարևորն այն չէ, որ այսօր դա արդեն ծիծաղելի չէ, այլ այն, որ ժամանակը ծախսել են հիմարությունների, ոչ թե գործի վրա։

1957 թվականին բնական ծաղիկ վարակը Մոսկվա եկավ, ու այն քառասուներկու օրում հաղթահարեցին։
Իտալիայից վարակը բերած «էջմիածնի կնոջ» դերում այն ժամանակ նկարիչ Կոկորեկինն էր, որը Դելիից էր եկել։ Հնդկաստանը համաճարակների առումով ոչ բարենպաստ տարածաշրջան էր համարվում, ու գնալուց առաջ պարտադիր պատվաստումներ էին անում տարբեր վարակների, այդ թվում՝ բնական ծաղիկի դեմ։

Մոսկվայում Կոկորեկինը չէր խախտել այդ կանոնն ու պատվաստվել է, բայց Հնդկաստանում անառողջ հետաքրքրություն էր ցուցաբերել․ նա ցանկացել էր տեսնել՝ ինչպես են դիակիզում ծաղիկից մահացած բրահմինին (հոգևոր ծառա), թողել էր իր խումբը, մասնակցել դիակիզմանը, գնել էր հանգուցյալին պատկանող գորգն ու հետը Մոսկվա բերել։ Մոսկվայում նկարիչն իրեն վատ էր զգացել, ու նրան ինֆեկցիոն հիվանդանոցում պառկեցրել էին: Կարճ ժամանակ անց Կոկորեկինը մահացել էր, դիահերձումը ցույց էր տվել, որ պատճառը սև ծաղիկ վարակն է։

Մոսկվան դեռ այդպիսի բան չէր տեսել։ Ու նման վճռական գործողություններ էլ չէին եղել դեռ։ Քաղաքը համաճարակից պաշտպանելու որոշումը կայացվել էր ԽՍՀՄ այն ժամանակվա ղեկավար Նիկիտա Խրուշչովի մոտ ժողովի ժամանակ։ Այնտեղ շատ որոշումներ էին կայացվում, բայց այս դեպքում ամեն ինչ գերազանց էր արվել։

Ի՞նչ էր պետք անել։ Անհրաժեշտ էր պարզել՝ ովքեր են շփվել նկարչի հետ ու բոլորին հսկողության տակ առնել։ Նա Հնդկաստանից հուշանվերներ էր բերել ու բաժանել ընկերներին և ծանոթներին, որոշ մասն էլ կոմիսիոն խանութներում վաճառքի էր հանել։

Ո՞վ պետք է դա աներ։ ՆԳՆ-ն, ԿԳԲ-ն ու, բնականաբար, առողջապահության նախարարությունը։ Սակայն բժիշկները չէին կարող հետքը գտնել ու դրանով առաջնորդվել, հատուկ պատրաստված մարդիկ էին պետք։ Ահա այստեղ տոտալ հսկողության ու խուզարկության համակարգը խաղաղ նպատակներով օգտագործվեց ու ցնցող արդյունք տվեց։

Գտան բոլոր նրանց, ովքեր հուշանվերներ էին ստացել կամ կոմիսիոն խանութներից էին գնել, իրերը վերցրեցին ու այրեցին, խանութների այցելուներին հաշվառեցին։
Հիմա թվերի մասին։ 9432 մարդ կարանտինի տակ հայտնվեց, պատվաստումների 3391 կետ բացեցին, պատվաստող 8522 բրիգադ ձևավորեցին, որոնք պատվաստեցին ավելի քան հինգուկես միլիոն մոսկվացու ու Մոսկվայի մարզի չորս միլիոն բնակչի։ Նման բան երբեք չէր եղել։

Ամփոփում ենք. համաճարակը կանխեցին չորս օրվա մեջ։ Ընդամենը քառասուն վեց մարդ էր վարակվել ու երեքը՝ մահացել։

Եզրակացություններ մեզ համար։ Ցավոք, մենք այն երկրների շարքում չենք (օրինակ՝ Չինաստան), որոնք ընդունակ են արագ կենտրոնացնել ուժերը։ Պատվաստումներին էլ քաղաքակիրթ կերպով չենք վերաբերվում։ Հուսանք՝ այդ առումով կորոնավիրուսը մեզ համար լավ դաս եղավ։

Հայաստանի ամբողջ բնակչությունը մի քանի անգամ ավելի քիչ է, քան նախորդ դարի հիսունականների Մոսկվայի բնակչությունը։ Փնտրելու, նախազգուշական միջոցառումներ անցկացնելու ու դեղորայքային հնարավորություններն այսօր անհամեմատ ավելի շատ են, ուրեմն՝ հաջողության հասնելու շանսերն էլ են ավելի մեծ։

Խնդիրը ոչ թե գինու կամ գարեջրի բաժակը ձեռքին մահանալուն պատրաստվելն է, ինչպես կոչ էին անում մադրիդյան հումորիստները, այլ ժամանցային հաստատություններ չայցելելը, մինչև կորոնավիրուսը չհաղթահարենք։

Որքա՞ն ժամանակ է պետք։ Դա ոչ ոք չի կարող ասել, կարելի է միայն ենթադրել, բայց սկզբի համար պետք է չմոռանալ լվանալ ձեռքերն ու չընկճվել։

Ի՞նչ է համավարակը, ու արդյո՞ք Հայաստանը դրան պատրաստ է։
Կանխատեսումները շատ տարբեր են։ Հեռուստալրագրող Վլադիմիր Պոզմերը, որը կրթությամբ կենսաբան է, ասում է, որ այս տարվա մայիսին կհաղթահարենք վարակը։

Այլ ժամկետներ էլ են նշում։ Համամիտ են այն հարցում, որ եթե անհրաժեշտ միջոցներ չկիրառվեն, համաճարակն Իտալիայի պես արագ կտարածվի, ու կորոնավիրուսը լավագույն դեպքում կհեռանա սեպտեմբերին։

ՌԳԱ ակադեմիկոս Վիկտոր Մալեևի կարծիքը․ «Հնարավոր է՝ ավելի ակտիվ սկսեն նոր պատվաստանյութեր ու հակավարակային դեղորայք ստեղծել։ Անհեթեթություն է՝ վարակի դեմ պատվաստանյութը խոստանում են մշակել երկու-երեք տարում, երբ վարակն արդեն չի լինի»։

Ինչի՞ մասին է խոսքը։ Ակադեմիկոսը հիշեցնում է, որ այդպես էր SARS վարակի դեպքում։

Այն ի հայտ եկավ 2002 թվականի հունվարին ու տևեց մինչև 2003 թվականի օգոստոսը, իսկ հետո հանկարծակի վերացավ, ու աշխարհը մինչ այժմ չի կարողանում գտնել դրա հետքերը։

Չի բացառվում, որ նույն ճակատագիրն է սպասում ժամանակակից կորոնավիրուսին։ Թեև այլ կանխատեսումների համաձայն՝ այն կարող է երկար տարիներ մեզ հետ մնալ:

Առողջություն ձեզ ու երկար տարիների կյանք։

Աղբյուրը՝ armeniasputnik.am