Կալիֆոռնիայի բնակիչներին կոչ են անում զուգարանը չնետել մարզաշապիկներն ու խոնավ անձեռոցիկները
Տասնյակ միլիոնավոր կալիֆոռնիացիներ ստիպված են տանը մնալ կորոնավիրուսի պատճառով սահմանված կարանտինի կապակցությամբ: Մինչդեռ նահանգի պաշտոնյաները կոչ են անում մարդկանց ավելի զգույշ լինել այն հարցում, թե ինչ են նետում զուգարանը, որպեսզի չկանգնեն մեկ ուրիշ լուրջ խնդրի վտանգի առջեւ, հաղորդում է FoxNews-ը:
COVID-19 համավարակի տարածումից մի քանի շաբաթ անց մեծ պահանջարկ էր վայելում զուգարանի թուղթը, որը հայտնվելուն պես սպառվում էր խանութների դարակներից: Nielsen ընկերության հետազոտությունների տվյալներով՝ զուգարանի թղթի վաճառքի ծավալներն ԱՄՆ-ում մեծացել են շաբաթվա ընթացքում 213 տոկոսով՝ ի տարբերություն անցած տարվա նույն ժամանակահատվածի:
Չնայած զուգարանի թղթի պակաս չպետք է լինի՝ հաշվի առնելով արտադրողների հայտարարությունները, ոչ բոլորին է հաջողվում կուտակել դրա պաշարները: Այդ կապակցությամբ որոշ մարդիկ դիմում են թաց անձեռոցիկների կամ կտրատած մարզաշապիկների այլընտրանքին, որոնք խցանում են կոյուղին:
Կալիֆոռնիայի հյուսիսային մասում Ռեդինգ քաղաքի պաշտոնյաները հայտարարել են, որ ինչ-որ մեկը, ըստ ամենայնի, օգտագործել է մանրացված մարզաշապիկ զուգարանի թղթի փոխարեն, ինչն առաջացրել է խցանում:
«Կոյուղու խցանումը կարող է հանգեցնել լոգարաններում, զուգարաններում եւ լվացարաններում արտաթորանքի կուտակմանը, ինչը հասարակությանը կենթարկի առողջության հետ կապված եւս մեկ վտանգի»,-ասվում է քաղաքի իշխանությունների հայտարարության մեջ:
Այդ հայտարարությունից մի քանի օր անց պաշտոնատար անձինք կիսվել են թաց անձեռողիկների նկարներով, որոնք նույնպես դարձել էին կոյուղու խցանման պատճառ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց