2020թ. նավթի և գազի ցածր գինը կպահպանվի. Moody’s
Moody’s հեղինակավոր վարկանիշային գործակալությունը կանխատեսել է, որ 2020 թվականին նավթի ու գազի գները կշարունակեն ցածր մնալ:
Գործակալության կանխատեսմամբ՝ կորոնավիրուսի հասցրած հարվածի հետևանքները կշարունակեն պահպանվել նաև այս տարվա երկրորդ եռամսյակում: Գործակալությունը ուշադրություն է հրավիրել նաև ամբողջ աշխարհում նավթի պահանջարկի անկման փաստին:
«Նավթ արտահանող երկրների կազմակերպության անդամների և կազմակերպության անդամ չհանդիսացող մի շարք այլ երկրների միջև համաձայնության չգալու փաստը բերել է գների անկայունության»,-ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
Սպասվում է, որ նավթի գները 2020 թվականին ցածր կլինեն, սակայն նավթային շուկան կկայունանա առաջարկների նվազեցման հաշվին:
Moody’s-ի կանխատեսմամբ՝ Brent ապրանքանիշի նավթի գինն այս տարի կշարունակի մնալ մեկ բարելի համար 35-40 դոլարի սահմանում, իսկ հաջորդ տարի այն կաճի մինչև 45-50 դոլար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց