Տղամարդը հարձակվել է Անի Լորակի վրա ու սկսել համբուրել նրա հետույքը МУЗ ТВ-ի կարմիր գորգի վրա
Մոսկվայում անցկացվում է МУЗ ТВ երաժշտական մրցանակաբաշխությունը։ Կարմիր գորգուղու վրա հայտնվել են ռուսական շոու բիզնեսի աստղերն ու միջոցառման բազմաթիվ հանրահայտ մասնակիցները՝ Ֆիլիպ Կիրկորովը, Մաքսիմ Գալկինը, Պոլինա Գագարինան, Դիմա Բիլանը, Թիմաթին, Յանա Ռուդկովսկայան, Վերա Բրեժնեւան ու շատ ուրիշներ։ Այդ աստղերի շարքերում էր նաեւ Անի Լորակը՝ ամուսնու հետ։ Լորակը հայտնվել է նույն իրավիճակում, որում Քիմ Քարդաշյանն էր հայտնվել Փարիզում Նորաձեւության շաբաթվա ընթացքում, երբ նրա վրա հարձակվել էր փրանքերը։ Տղամարդը անսպասելիորեն հայտնվել էր արարողության կանաչ գորգուղու վրա ու հարձակվել Անի Լորակի վրա, որի ձեռքից բռնած էր նրա ամուսինը՝ Մուրատ Նալչաջիօղլուն։
Ամուսինները այնքան էին շփոթվել անսպասելի հարձակումից, որ միայն ապշած նայում էին նրա գործողություններին։ Life-ի փոխանցումով, երիտասարդ տղամարդը ֆան- գոտուց էր վազել դեպի գորգուղի։ Նա արագ մոտեցել էր Լորակին, ընկել նրա ոտքերը ու սկսել համբուրել նրա կուրծքը, որովայնի մասն ու հետույքը։
Երգչուհուն համբուրելուց հետո անհայտ տղամարդը փախել է։ Երբ Անին ու նրա ամուսինը հեռանում էին գորգուղուց, ֆանատը վերադարձել է ու նորից փորձել հարձակվել Լորակի վրա։ Սակայն այդ ժամանակ Մուրատն արդեն պատրաստ էր ու ամբողջ ուժով ոտքով հարվածել է տղամարդուն։ Հետագայում լրագրողները պարզել են, որ Լորակի վրա հարձակվողը փրանքեր, բլոգեր ու շոումեն Դմիտրի Տորինն էր։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...