«Եթե մի բանից վախենում ես, կեր այն». Վիետնամում ռեստորաններից մեկը կորոնավիրուսի տեսքով բուրգերներ է մատուցում. South China Morning Post
Աշխարհը պատուհասած նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ֆոնին Վիետնամում գտնվող ռեստորաններից մեկը վարակի տեսքով բուրգերներ է մատուցում, գրում է scmp.com կայքը:
Ռեստորանի տերը մանրամասնել է, որ այսպիսով փորձում է նման դժվարին ժամանակահատվածում բարձրացնել վիետնամցիների բարոյահոգեբանական վիճակը:
«Մի կատակ կա, ըստ որի՝ եթե մի բանից վախենում ես, ուրեմն պետք է ուտես այն: Իսկ երբ դուք ուտում եք վարակի՝ մանրադիտակի տակ երևացող տեսքով բուրգերը, այլևս չեք վախենում վարակվելուց: Նման մտածելակերպը համավարակի դժվարին ժամանակներում դրական լիցքեր է տարածում»,-պատմել է մայրաքաղաք Հանոյում գտնվող ռեստորանի տերը:
Աղբյուրը հավելում է, որ Վիետնամում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 148 դեպք: Ըստ առողջապահության նախարարության՝ հիվանդներից որևէ մեկը չի մահացել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց