Ռուսաստանը 16 նոր հիվանդանոց է կառուցում կորոնավիրուսի համավարակի ֆոնին. Daily Mail
Ռուսական զինված ուժերն արագացված ռեժիմով 16 հիվանդանոց է կառուցում, ինչը պայմանավորված է նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի տարածմամբ: Մտավախություն կա, որ Ռուսաստանում վարակակիրների թիվը կարող է սրընթաց ավելանալ:
Daily Mail-ի տվյալներով՝ երեք հազար զինծառայող խիստ գրաֆիկով աշխատում են հիվանդանոցների կառուցման վրա: Նշվում է, որ պատրաստ լինելուց հետո դրանք կկարողանան 1600 հիվանդ ընդունել:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, խոսելով կառուցվող հիվանդանոցների մասին, մանրամասնել է, որ դրանց կեսը պատրաստ կլինի մինչ ապրիլի կեսը, իսկ մյուս մասը՝ մինչ մայիսի 15-ը:
«Կառուցման աշխատանքները մեկնարկել են մարտի 20-ին: Ներկայում երեք հազար մարդ է աշխատում»,-նախարարի խոսքը մեջբերում է բրիտանական պարբերականը:
Բացի այդ, հավելյալ «մոդուլյար» ռազմական հոսպիտալներ կկառուցվեն Կալինինգրադում, Պոդոլսկում, Սմոլենսկում, Դոնի Ռոստովում, Օրենբուրգում, Խաբարովսկում և մի շարք այլ քաղաքներում:
Իշխանությունների այս որոշմանը նախորդել էր վարակաբան, պրոֆեսոր Նիկոլայ Մալիշևի նախազգուշացումն առ այն, որ կորոնավիրուսով ախտահարվածնի թվի զգալի աճ է կանխատեսվում:
«Դա կարող է միջուկային շղթայի ռեակցիա ունենալ»,-ասել է պրոֆեսորը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց