Շվեդիան կորոնավիրուսի պատճառով թույլ առողջապահական համակարգ ունեցող երկրներից հետ է կանչել իր դիվանագետներին. Eurointegration
Շվեդիայի արտգործնախարարությունը նոր տեսակի կորոնավիրուսի պատճառով թույլ առողջապահական համակարգ ունեցող երկրներից հետ է կանչել իր դիվանագետներին, հայտնում է eurointegration.com կայքը։
Գնահատելով բոլոր ռիսկերը՝ նախարարությունը կազմել է 21 երկրի ցանկ, որում հիմնականում ներառվել են աֆրիկյան երկրներ, ինչպես նաև Բանգլադեշը, Պակիստանը, Աֆղանստանը և Ուկրաինան։ Սակայն նշվում է, որ այս երկրներում Շվեդիայի դեսպանատներն ամբողջովին չեն փակվի։
«Մենք նաև պետք է հաշվի առնենք, որ մեր որոշ աշխատակիցներ, հնարավոր է՝ նրանց ընտանիքի անդամները կարող են ռիսկային խմբում հայտնվել»,- ասվում է գերատեսչության տարածած հայտարարաությունում:
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 471 794-ի, որից 21 297-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 114 700 մարդ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց