ԱՀԿ-ն զգուշացնում է, որ սահմանափակումները ժամանակից շուտ վերացնելը կարող է հանգեցնել կորոնավիրուսի վերածննդին. CNN
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է, որ դպրոցներն ու ձեռնարկությունները չափազանց շուտ վերաբացելը կարող է հանգեցնել կորոնավիրուսի վերածննդի:
«Մենք հասկանում ենք, որ երկրները ներկա պահին փորձում են գնահատել, թե երբ և ինչպես կարող են թեթևացնել այս միջոցները: Պատասխանը կախված է այն հանգամանքից, թե ինչ են երկրներն անում ողջ երկրով մեկ սահմանված խիստ միջոցառումների պահին»,- CNN-ի փոխանցմամբ՝ չորեքշաբթի ասել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
«Խնդրելով մարդկանց մնալ տանը և արգելափակելով բնակչության տեղաշարժը՝ ժամանակ ենք շահում և նվազեցնում ենք առողջապահության համակարգերի ծանրաբեռնվածությունը: Սակայն միայն այս միջոցառումներով համաճարակները չեն վերանում: Դրանք լավագույնս ուղղված են տարածումը կանխելուն: Այնպես որ եթե որևէ երկիր մտադիր է վերաբացել դպրոցներն ու ձեռնարկությունները, ստիպված կլինի նորից փակել դրանք վիրուսի վերածննդի պատճառով»,- հավելել է Գեբրեյեսուսը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց