ԱՄՆ Սենատն ընդունել է ամերիկյան տնտեսության վերականգնմանն ուղղված մոտ 2 տրիլիոն դոլարի փաթեթը. The Guardian
ԱՄՆ Սենատը օրինագիծ է ընդունել կորոնավիրուսի համավարակի ֆոնին տնտեսությունը խթանելու համար 2 տրիլիոն դոլար հատկացնելու մասին, գրում է The Guardian-ը։
Օրինագծի քննարկումը ընթացել է վերջին մի քանի օրերի ընթացքում, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախապես խոստացել էր ստորագրել փաստաթուղթը։ Դրանից առաջ օրենքը պետք է ուղարկվի Ներկայացուցիչների պալատ, որի քվեարկությունը կարող է տեղի ունենալ այս ուրբաթ։
Փաթեթը ներառում է 350 մլրդ դոլար՝ փոքր բիզնեսին աջակցելու համար, 250 մլրդ՝ գործազրկության ընդլայնված ապահովագրության համար, 46 մլրդ՝ վիրուսի դեմ անմիջական պայքարի համար։
Եվս 500 մլրդ դոլար կհատկացվի ձեռնարկությունների, նահանգների և քաղաքների աջակցության կայունացման հիմնադրամի ձևավորմանը։
Ընդ որում, Թրամփի և վարչակազմի կամ Կոնգրեսի այլ անդամներին պատկանող բիզնես-կառույցները չեն կարող օգնություն ստանալ այս միջոցներից։
Օրինագիծը նաև նախատեսում է տարեկան մինչև 75 հազար դոլար եկամուտ ունեցող միլիոնավոր ամերիկացի հարկատուների միանվագ վճարումներ՝ 1,2 հազար դոլար մեկ չափահասի համար և 500-ական դոլար յուրաքանչյուր երեխայի համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց