Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոնջորյանի կինն անդրադարձել է շահարկումներին Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ Հիմա ունենք հրետանային համակարգեր, որոնք համարվում են առաջատար ՆԱՏՕ-ի անդամ առաջատար պետություններում. Վահագն Ալեքսանյան Գորիսում, Մեղրիում, Ստեփանավանում և Ֆիոլետովոյում նշանակվել են հերթական ընտրություններ Երեւանին Անօրինական միգրանտների պահման կենտրոն ստեղծելու առաջարկ չի արվել Արարատ Միրզոյանը և Նիլակշի Սահա Սինհան ամփոփել են ռազմավարական բնույթի գործընկերության արդյունքները Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Վահագն Ալեքսանյանի կենսագրությունը Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյան մեղադրվում է հողատարածքներն ապօրինի օտարելու մեջ. նախաքննությունն ավարտվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք Վերանշանակումը վկայում է հասարակության կողմից Ձեր քաղաքական ուղեգծին ցուցաբերվող աջակցության մասին. Ռահմոնը՝ Փաշինյանին Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»

Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոնջորյանի կինն անդրադարձել է շահարկումներինՉժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբՀիմա ունենք հրետանային համակարգեր, որոնք համարվում են առաջատար ՆԱՏՕ-ի անդամ առաջատար պետություններում. Վահագն ԱլեքսանյանԳորիսում, Մեղրիում, Ստեփանավանում և Ֆիոլետովոյում նշանակվել են հերթական ընտրություններԵրեւանին Անօրինական միգրանտների պահման կենտրոն ստեղծելու առաջարկ չի արվելԱրարատ Միրզոյանը և Նիլակշի Սահա Սինհան ամփոփել են ռազմավարական բնույթի գործընկերության արդյունքներըԱրուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Վահագն Ալեքսանյանի կենսագրությունըԵրևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյան մեղադրվում է հողատարածքներն ապօրինի օտարելու մեջ. նախաքննությունն ավարտվել էՌուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում ենՎանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածքՎերանշանակումը վկայում է հասարակության կողմից Ձեր քաղաքական ուղեգծին ցուցաբերվող աջակցության մասին. Ռահմոնը՝ ՓաշինյանինԲերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահը շնորհավորել է ՀՀ ԱԺ նախագահինՀայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց է սպասվում. ԲայրամովՌԴ-ում դադարեցվել է հայկական արտադրության ավելի քան 70 հազար շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքըՂազախստանում Ձեզ ճանաչում են որպես ականավոր պետական գործչի. Տոկաևի շնորհավորական ուղերձը՝ ՓաշինյանինՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է զերծ մնալ նման արատավոր վարքագծիցՍոցիալական ցանցերի վերահսկողության դարաշրջան․ ինչո՞ւ են երկրները սահմանափակում առցանց հարթակներըՀայկ Կոնջորյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալՄասկը խոստանում է վերականգնել կույրերի տեսողությունը և մարդկանց «սուպերունակություններ» տալՀելդեր Ֆերեյրան կշարունակի ելույթները Երևանի «Նոայի» կազմումԴանիայում մեկնարկել է երկարացված պարտադիր զինվորական ծառայությունըԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ մի շարք ընկերությունների և քաղաքացիների նկատմամբԼատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ ՄիրզոյանինԱրիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտիցԴիպլոմը բավակա՞ն է. ինչ է պահանջում աշխատաշուկան երիտասարդիցԳաֆէսճեան պատանեկան խորհրդի` «Սինեսթեզիա․ բազմազգայական փորձառություն» ինտերակտիվ ցուցադրությունըԸնկերության կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՎինիսիուս Ժունիորը կարող է պահանջել պայմանագրի երկարաձգման հավելյալ բոնուսՄադրիդի «Ռեալը» հայտարարել են հարձակվող Գոնսալո Գարսիայի տրանսֆերի մասինԴատարանի դահլիճում կալանավորված անձը հայհոյել է, կոտրել ոստիկանության մեքենայի ապակին, հարցաքննության ժամանակ շիշը նետել է աշխատակցի ուղղությամբԵս ցանկանում եմ Իրանին հնարավորություն տալ՝ մինչև վերջնական գլխատումը. ԹրամփՀայաստանը կմասնակցի Վենետիկի կինոփառատոնի շրջանակում անցկացվելիք «Նկարահանման տարածքների շուկա»- ինՄոլդովայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվՍոթք գյուղում կառուցվում է ոռոգման համակարգՔնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյանը՝ Լևոն ՔոչարյանինՃապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթովԱՄՆ-ն լուրջ խնդիրների կբախվի իրանական նավահանգիստների շրջափակումը շարունակելու պարագայումԺամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներկրումը ՀայաստանԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքըԵ՛վ հայհոյանքը, և՛ բռնությունը խստիվ դատապարտում եմ. Հասմիկ Հակոբյանը՝ Հայկ Կոնջորյանի եղբոր դեպքի մասինԵրկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք Կատարը, Եգիպտոսը և Թուրքիան Իսրայելին մեղադրել են Գազայում զինադադարի խախտման մեջՄնալ «Սանթոսում», թե՞ գնալ այլ ակումբ, թոշակի անցնել, թե՞ շարունակել. ՆեյմարԵղբայրական Թուրքիայի շահերը միշտ էլ առաջնահերթ են եղել Ադրբեջանի համարՔԿՀ-ում 10 հզր դոլարի շորթում կատարելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավված լինելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ի նիստում. ՎասիլևԿասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունըՖրանսիայում անտառային հրդեհների հետևանքով հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի շուրջ 400 միավոր զինամթերքԸնկերությունը 492 մլն դրամի հարկեր չի վճարել. Առինջ մոլի նախկին տնօրենը կալանավորվել է
Մամուլ

Սամվել Ալեքսանյանն առաջ է մղում քրոջ որդուն. «Մեգա Մոլ»-ի համար չնչին հարկ են վճարում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում շուտով կբացվի ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Մեգա Մոլ Մասիվ» բազմաֆունկցիոնալ առեւտրի կենտրոնը: Armtimes.com-ն ավելի վաղ գրել էր, որ այդ մոլը Երեւանի ամենամեծ մոլն է իր չափսերով, ընթակառուցվածքներով եւ նախատեսված գործառույթներով:

Պարզվում է, որ մոլի կառուցապատումն իրականացվել է պատգամավորի քրոջ որդու՝ Արթուր Պետրոսյանին պատկանող «ԷՅ ԸՆԴ ՓԻ ԳՐՈՒՊ» ընկերության միջոցով: Պետրոսյանը ընկերությունը հիմնադրել է 2014 թվականին: Արթուր Պետրոսյանը Երեւանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի ընտրությունների ժամանակ եղել է ՀՀԿ-ի համամասնական ցուցակի 139-րդ համարը:

Հանրապետական կուսակցության ավագանու ընտրությունների համար բացված կայքում Արթուր Պետրոսյանի կենսագրականում բացակայում է նրա բիզնես գործունեության մասին հատվածները: Պարզապես գրված է, որ Պետրոսյանը սովորել է Երեւան քաղաքի 179 միջնակարգ դպրոցում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան), ապա ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում, ծառայել է ՀՀ զինված ուժերում, ՀՀԿ անդամ է եւ ակտիվ հասարակական գործիչ:

Սամվել Ալեքսանյանի քրոջ որդու հետ քաղաքապետարանն ամենամեծ գործարքը կնքել է 2016 թվականի հունվարի 21-ի՝ Տարոն Մարգարյանի որոշման հիմքով: Գայի պողոտայի 14/1 հասցեում, «Էյ Ընդ Փի Գրուպ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից 1172.98 քմ մակերեսով տարածքը ուղղակի վաճառքի միջոցով քաղաքապետարանն օտարել է ընկերությանը` կադաստրային արժեքով, որը կազմում է 8 միլիոն 163 հազար դրամ:

Արթուր Պետրոսյանը կամ «Էյ Ընդ Փի Գրուպ»-ն «Մեգա Մոլ Մասիվ» առեւտրի կենտրոնի հսկայական տարածքի համար վճարում է փոքրիկ գումար: Քաղաքապետարանից մեր մյուս հարցին ի պատասխան հայտնել են, որ Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Սաֆարյան 14 հասցեում գտնվող՝ դեռեւս շինարարական աշխատանքները չավարտված, առեւտրի կենտրոնի համար վճարվում է 1 միլիոն 397 հազար ՀՀ դրամ գույքահարկ:

Արթուր Պետրոսյանը ժամանակին եղել է նաեւ «Լուս Աստղ շուգր» (Ախուրյանի շաքարի գործարան) ընկերության փոխտնօրենը: Ախուրյանի շաքարի գործարանը Սամվել Ալեքսանյանին պատկանող անթիվ բիզնեսներից մեկն է: «Հետք» էլեկտրոնային պարբերականը դեռեւս 2013 թվականին գրել էր, որ Արթուր Պետրոսյանին պատկանող հողամասերից 4-ը, ինչպես նաեւ 2 բնակարան եւ 2 ավտոկայանատեղին գտնվում են Հյուսիսային պողոտայում: Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարաններից մեկի մակերեսը 140 քմ է, իսկ այդ վայրում մեկ քառակուսի մետր անշարժ գույքի շուկայական գինը սկսվում է 600 հազար դրամից: Նա ունի նաեւ «ԳԱԶ 33021-212» եւ «Ռենջ-Ռովեր Սպորտ V-8» մակնիշի 2 ավտոմեքենա: 2013 թվականի ապրիլի 3-ի դրությամբ` Արթուր Պետրոսյանի հաշվին եղել է 350 միլիոն դրամ, 3 միլիոն 500 հազար դոլար եւ 1 միլիոն 400 հազար եվրո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում