Ուկրաինայում ձերբակալվել է երկրի նախկին արտգործնախարարը
Ուկրաինայի նախկին արտգործնախարար Լեոնիդ Կոժարան ձերբակալվել է` իր իսկ տանը սպանություն կատարելու կասկածանքով: Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարար Անտոն Գերաշչենկոն իր ֆեյսբուքյան էջում:
«Ուկրաինայի նախկին արտգործնախարար Լեոնիդ Կոժարան ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից` իր սեփական տանը քաղաքացուն մտածված սպանելու կասկածանքով: Այժմ նրան տանում են դատարան` խափանման միջոցը որոշելու համար»,-գրել է Գերաշչենկոն:
Մեկ ամիս առաջ հաղորդվել էր, որ նախկին նախարարի տանը Կիևի 56-ամյա բնակիչ է մահացել: Պարզվել է, որ մահացածը ձեռնարկատեր, «Atlantic group» կազմակերպության գլխավոր տնօրեն Սերգեյ Ստարիցկին է եղել: Սկզբում ոստիկանությունը որպես մահվան գլխավոր վարկած էր ներկայացնում ինքնասպանությունը, ավելի ուշ պարզ է դարձել, որ դեպքը քննվում է որպես մտածված սպանություն:
Լեոնիդ Կոժարան Ուկրաինայի արտգործնախարար է եղել 2012-2014 թվականներին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց