Իրանում կարող է կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքը սկսվել. ղեկավարությունը նոր արգելքներ է սահմանել Reuters
Իրանը կարող է կանգնել կորոնավիրուսի համաճարակի բռնկման երկրորդ ալիքի առաջ: Reuters գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ չորեքշաբթի հանդես է եկել կառավարության խոսնակ Ալի Ռաբիին:
«Ցավոք, որոշ իրանցիներ անտեսում են առողջապահության նախարարության խորհուրդները (իրանական) Նոր տարվա տոնակատարության ժամանակ: Դա կարող է հանգեցնել կորնավիրուսի տարածման երկրորդ ալիքին»,- ասել է կառավարության ներկայացուցիչը պետական հեռուստատեսությամբ:
Վերջինս հավելել է, որ բոլոր ուղևորությունները քաղաքների միջև արգելվում են, իսկ խախտումները իրավական արձագանք կստանան:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի հայտարարել է, որ կարող են արգելվել նաև ավանդական հավաքներն այգիներում: Վերջինիս խոսքով՝ երկրում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը հասել է 2077-ի, վարակվածների թիվը գերազանցել է 27 000-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց