Կորոնավիրուսի պատճառով ԱՄՆ-ում սկսել են ազատել հազարավոր բանտարկյալների. WSJ
Ամերիկյան մի քանի նահանգների իշխանությունները լեփ-լեցուն բանտերում կորոնավիրուսի տարածման մտավախության պատճառով սկսել են ազատել ոչ ծանր հանցագործությունների համար դատապարտվածներին, հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ): Պարբերականի տեղեկություններով՝ ազատվում են, մասնավորապես, տարեցները եւ առողջական վատ վիճակով բանտարկյալները:
Կալիֆոռնիա, Նյու Յորք, Օհայո եւ Տեխաս նահանգների իշխանությունները ընդունել են նաեւ բանտեր այցելուների հասանելիությունն արգելող, ուղղիչ հաստատության տարածքում բանտարկյալների տեղաշարժը սահմանափակող որոշում:
WSJ-ի տեղեկություններով՝ արդեն դեպքեր են եղել, երբ կորոնավիրուսի ախտորոշման դրական թեստ են ստացել անվտանգության աշխատակիցներ Փենսիլվանիայում, Միչիգանում, Նյու Յորքում եւ Վաշինգտոնում: Այսպես՝ մայրաքաղաքում հիվանդացել է դատապարտյալներին բանտ տեղափոխելու պատասխանատուն, նրանից կարող էին վարակվել նաեւ կալանավորները: Նյու Յորքում կորոնավիրուսի կասկածով լրացուցիչ մեկուսացվել է 30 բանտարկյալ:
Փորձագետների տեղեկություններով՝ ամերիկյան բանտերում պահվում է 55 տարեկանից մեծ ավելի քան 164 հազար մարդ: Եթե նրանք վարակվեն, ազատազրկման վայրերում հետագա մնալու դեպքում անձնակազմը նրանց օգնելու իրական հնարավորություն չի ունենա: Չկան նաեւ հիվանդացածներին մեկուսացնելու լրացուցիչ տեղեր:
Իշխանությունները հավաստիացրել են, որ խոսք չի գնում մասշտաբային ազատումների մասին: Կազատեն միայն նրանց, ովքեր ծանր հանցագործություններ չեն կատարել:
Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում ընդհանուր 35 224 վարակված կա: Ըստ հիվանդացածների թվի՝ երկիրն աշխարհում գրավում է 3-րդ տեղը՝ Չինաստանից եւ Իտալիայից հետո: Մահացել է 400-ից ավելի մարդ: Ամենամեծ թվով զոհեր գրանցվել են Նյու Յորք եւ Վաշինգտոն նահանգներում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց