Alibaba-ի սեփականատերը մեկ օրում իր կարողությունն ավելացրել է 2․8 մլրդ դոլարով
Չինական ինտերնետային հսկա Alibaba Group Holding-ի բաժնետոմսերի արժեքը 13 տոկոսով բարձրացել է, ինչի շնորհիվ ընկերության կապիտալիզացիան աճել է 42 մլրդ դոլարով, իսկ ղեկավար Ջեկ Ման, Ասիայի ամենահարուստ մարդը, ավելացրել է իր կարողությունը 2․8 մլրդ դոլարով, հայտնոմ է Ինտերֆաքսը։
Տարեսկզբից մինչեւ հիմա Ջեկ Ման հարստացել է 8․5 մլրդ դոլարով ու հիմա նրա կարողությունը գնահատվում է 41․8 մլրդ դոլար։ Bloomberg-ի տվյալներով, հիմա նա 14-րդ տեղն է զբաղեցնում աշխարհի ամենաունեւոր մարդկանց ցուցակում։
Նախօրեին Alibaba-ի ֆինանսական տնօրեն Մեգի Վուն հայտնել էր, որ ընկերությունն ընթացիկ ֆինանսական տարում ակնկալում է շահույթի ավելացում 45-49 տոկոսով։ Այսպիսով, ցուցանիշը կարող է հասնել 34․3 մլրդ դոլարի։
Alibaba-ն էլեկտրոնային առեւտրի ՝ Չինաստանում խոշորագույն հարթակների սեփականատերն է, որոնցից մեկն էլ Taobao-ն է։ Ընկերությունը այդ հարթակներում կապում է գնորդներին ու վաճառականներին՝ նրանց տրամադրելով զանազան ծառայություններ։ Alibaba-ին է բաժին ընկնում երկրում էլեկտրոնային առեւտրի շրջանառության մոտ 80 տոկոսը։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...