5-ամյա աղջկա ստամոքսից մեկ մետրանոց մազափունջ են հանել (ֆոտո)
Թաթարստանի Նիժնեկամսկ քաղաքում վիրաբույժները 5 տարեկան աղջկա ստամոքսից եւ աղիքներից մեկ մետրանոց մազափունջ են հանել ։ Այդ մասին հաղորդում է Kazanfirst պարբերականը։
Աղջկան հոսպիտալացրել են որովայնի ցավերի եւ սրտխառնոցի պատճառով։ Հետազոտությունն աղջկա ստամոքսում եւ տասներկումատնյա աղիքում հայտնաբերել է մազերի հսկայական փունջ։
Պացիենտին ուղարկել են շտապ վիրահատության, որի ընթացքում վիրաբույժներին հաջողվել է հանել մազերի հսկայական փունջ, որը կշռել է 300 գրամ եւ ունեցել է մոտ մեկ մետր երկարություն։
Ներկայումս աղջիկն իրեն լավ է զգում եւ պատրաստվում է դուրս գրվել։
Վիրաբուժական №1 բաժանմունքի վարիչ Ալեքսեյ Սպիրիդոնովը նշել է, որ նման պաթոլոգիա հազվադեպ է հանդիպում եւ ավելի հաճախ՝ աղջիկների մոտ, որոնք ծամում եւ կուլ են տալիս մազեր, բրդյա թելեր եւ այլն։ Արդյունքում մարսողության օրգաններում ձեւավորվում է «մազե ուռուցք»՝ բաղկացած մազերից, ստամոքսահյութից եւ կերակրի մնացորդներից։
Նման խնդիր կարող է ի հայտ գալ նաեւ այն երեխաների մոտ, որոնք ծամոն կամ պլաստիլինի կտոր են կուլ տալիս։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց