Գողացել էր զուգարանի թղթի 66 փաթեթ
Ֆլորիդայի բնակիչ, 31-ամյա Անջել Էռնանդեսցինտոն կալանավորվել է Օռլանդոյի Marriott հյուրանոցից զուգարանի թղթի 66 փաթեթ գողանալու պատճառով: Ինչպես հայտնում է USA.one-ը, անվտանգության աշխատակիցը նկատել է, թե նա ինչպես է բեռնատարի մոտ տարել աղբի դույլը, իսկ այնուհետեւ պարկը դրել է մեքենայի մեջ:
Հյուրանոցի աշխատակցին հետաքրքրել է, թե ինչու է նա աղբը դրել իր ավտոմեքենայի մեջ: Նա նայել է մեքենայի պատուհանից ներս եւ տեսել, որ պարկը լի է զուգարանի թղթի փաթեթներով: Անվտանգության աշխատակիցը ոստիկանություն է կանչել: Սպաները հետեւել են ավտոմեքենային եւ հայտնաբերել, որ վարորդն իր բեռը բերել է անտոմայրուղու մոտ գտնվող պահեստ: Նրանք այնտեղ հայտնաբերել են Էռնանդեսցինտոյի բեռնատարի մեջ եղած 66 փաթեթը: Նրան տեղում ձերբակալել են:
Էռնանդեսցինտոն խոստովանել է, որ զուգարանի թուղթը վերցրել է հյուրանոցում, ապա ներողություն է խնդրել: Նա ոստիկաններին հայտնել է, որ նախատեսում էր այն փոխանցել աղքատ ու գոծազուրկ մի կնոջ: Նրա խոսքով՝ ցանկանում էր կնոջն ու նրա ընտանիքին օգնել կորոնավիրուսի համավարակի ֆոնին: Էռնանդեսցինտոյին մեղադրել են հանրային հյուրանոցային ձեռնարկությունից գողություն կատարելու մեջ: Էռնանդեսցինտոն աշխատում է բեռնատարի վարորդ: Նա իր բեռնատարի մեջ եղած զուգարանի թուղթը համարել է «օրինական բեռ»:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի