ԱՆտոնիո Գուտերիշը G20-ի երկրների առաջնորդներին կոչ է արել «պատերազմական ժամանակների» պլան ընդունել
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը «Մեծ քսանյակի» առաջնորդներին կոչ է արել «պատերազմական ժամանակների» պլան ընդունել, որը կներառի «տրիլիոն դոլարների» խթանների փաթեթ զարգացող երկրների այն ձեռնարկությունների, աշխատակիցների եւ տնային տնտեսությունների համար, որոնք փորձում են պայքարել կորոնավիրուսի համավարակի դեմ։
G20-ի առաջնորդներին ուղղված նամակում նա հայտարարել է, որ նրանց բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի 85 տոկոսը, եւ որ նրանք «ուղիղ վճռորոշ դեր են խաղում ճգնաժամի հաղթահարման մեջ զարգացող երկրներին օգնություն ցուցաբերելու հարցում»։
ՄԱԿ ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ G20-ի առաջնորդները, ինչպես սպասվում է, հինգշաբթի օրը հեռակա հանդիպում կանցկացնեն։
Գուտերիշը, որը կմասնակցի հանդիպմանը, ասել է, որ տրիլիոն դոլարների խթանների համակարգված փաթեթը «կներառի դրամական միջոցների փոխանցման միջոցառումների ընդլայնում, սոցիալական պաշտպանություն, հարկերի նվազեցում, հարկային խթաններ, ցածր տոկոսադրույքներ, վարկերի հասանելիություն, ապահովագրման սխեմաներ եւ աշխատավարձի աջակցություն»։
Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ «այս էքսպանսիոնիստական քաղաքականությունը պետք է ուղեկցվի հովանավորչության հստակ մերժմամբ»:
Նա նաեւ կոչ է արել երկրներին հրաժարվել պատժամիջոցներից, որպեսզի ապահովվեն մթերքների, բժշկական սարքավորումների, դեղորայքի մատակարարումները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց