Իրանը միացել է կորոնավիրուսը բուժող հավանական դեղամիջոցների հետազոտության ԱՀԿ նախագծին
Իրանից 12 հետազոտական խմբեր սկսել են մասնակցել Covid-19-ով պայմանավորված հիվանդությունների բուժման համար հավանական նոր դեղամիջոցների Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախագծի շրջանակներում իրականացվող կլինիկական փորձերին։ Այդ մասին հայտարարել է Իրանի առողջապահության, հետազոտությունների եւ տեխնոլոգիաների փոխնախարար Ռեզա Մալեկ-զադեն, հաղորդում է ԻՌՆԱ-ն։
«Տարածաշրջանում եւ մահմեդական երկրների շարքում բժշկական հետազոտությունների անցկացման ամենամեծ ներուժի տիրապետող Իրանը 12 հետազոտական խմբերով միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոշոր կլինիկական փորձին»,- գրել է Մալեկ-զադեն Instagram-ում։
Նախագծի շրջանակներում ԱՀԿ-ն կանցկացնի չորս տարբեր դեղամիջոցների, կամ դրանց համադրումների կլինիկական փորձարկումներ եւ արդյունքները կհամեմատի բժշկական օգնության տրամադրման ստանդարտների հետ այն երկրում, որտեղ այդ փորձարկումները կանցկացվեն։
Ներկայումս այդ նախագծին միացել են 10 երկիր, որոնց թվում են Արգենտինան, Կանադան, Ֆրանսիան, Իրանը եւ Շվեյցարիան։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի