Պուտինն ու Միշուստինը նոր աշխատասենյակներ կունենան
Մոսկվայում «Ռոսկոսմոս» պետական ընկերության նոր տեղեկատվական կենտրոնի շենքում Ռուսաստանի նախագահի եւ վարչապետի համար անձնական աշխատասենյակներ կկառուցեն։ Այս մասին ասվում է Մեքենաշինության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի կայքում։
Նման քայլի առաջին անգամ են գնում՝ այդպիսի պրակտիկա չի եղել ո՛չ ժամանակակից Ռուսաստանում, ո՛չ ԽՍՀՄ-ում, ո՛չ այլ երկրներում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Երկրի եւ կառավարության ղեկավարների աշխատասենյակները կլինեն կառուցվող Ազգային տիեզերական կենտրոնում՝ Մ․ Վ․ Խրունիչովի անվան կենտրոնի տարածքում, որը մայրաքաղաքի հյուսիս-արեւմուտքում է։
Տիեզերական քաղաքականության ինստիտուտի ղեկավար Իվան Մոիսեեւի խոսքերով՝ աշխատասենյակները կարող են պետք գալ Պուտինի եւ Միշուստինի խորհրդակցության համար, երբ նրանք կենտրոնում լինեն։ Դրա համար կստեղծվեն հատուկ սարքավորված եւ պաշտպանված տարածքներ, նշել է Մոիսեեւը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց