Ես ամենից շատ վախենում եմ, որ մարդիկ փսիխոզով կհիվանդանան. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հորդորել է խուճապի չմատնվել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով: Ըստ նրա` պետք է դիմանալ մինչեւ Զատիկ: Մինսկը չինական փորձն է օգտագործում վիրուսի դեմ պայքարում, ասել է Լուկաշենկոն Չինաստանի դեսպան Ցույ Ցիմանի հետ հանդիպմանը, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:
«Ես ամենից շատ վախենում եմ, որ մարդիկ փսիխոզով կհիվանդանան` նույնիսկ նրանից, ինչ տեղի է ունենում լրատվամիջոցներում»,- ասել է Լուկաշենկոն: Փսիխոզն այլ հիվանդություններ է առաջացնում, շարունակել է Բելառուսի առաջնորդը: «Ուստի մենք օգտագործում ենք ձեր փորձը` այս գագաթնակետը մեզ համար առավել թույլատրելի մակարդակով անցնելու համար: Եթե դիմանանք մինչեւ ուղղափառ Զատիկ, կնշանակի, որ կապրենք»,- հավելել է Լուկաշենկոն:
Բելառուս ժամանածները կուղարկվեն կարանտին, ասել է պետության ղեկավարը: «Մեկ-մեկուկես շաբաթ անց նրանք դուրս են գալիս: Ճիշտ է, մեզ պիտակում են տարբեր բառերով, որ մենք նրանց զուր ենք կալանավորել, բայց սա է իրավիճակը,- ասել է Լուկաշենկոն:- Ուստի ես աղոթում եմ Աստծուն, որպեսզի մենք շարունակենք այս կերպ անցնել վիրուսային հիվանդությունների այս գագաթնակետը, եւ իրավիճակը կայունանա»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց