Գողը քնել է դեպքի վայրում, ինչի հետևանքով բանտում է հայտնվել
Բրիտանական Քենթերբերի քաղաքում գողը քնել է անմիջապես դեպքի վայրում. ոստիկանությունը նրան հայտնաբերել է հատակին «անմեղ» քնած, գրում է Daily Star-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ դեպքը տեղի է ունեցել խանութում: Նախապատրաստվող գողության վերաբերյալ ոստիկանությունն ահազանգ է ստացել մի մարդուց, որը նկատել է խանութի կոտրած դուռը: Երբ իրավապահները ժամանել են նշված հասցեով, նրանք հայտնաբերել են 26-ամյա Դոուզի Ուիլյամ Ուիլեթին, որը խանութը թալանելուց հետ, գողոնը դրել է կողքին ու պառկել քնելու:
Բացի այդ, նրա մոտ նաև դանակ է հայտնաբերվել:
Աղբյուրը մանրամասնում է, որ խանութի մոտ հայտնաբերվել է ևս մի պայուսակ, որում եղել են Ուիլեթի կողմից հարևան թաղամասերի մեքենաներից գողացված իրեր, այդ թվում՝ պլանշետ, արբանյակային նավիգատոր, բջջային հեռախոս:
Երիտասարդը դատարանում ընդունել է իր մեղքն ու ավելի քան երկու տարվա ազատազրկման դատապարտվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց