Չինաստանում թղթադրամներն ախտահանում են
Չինաստանի ազգային բանկը մարտի սկզբից շրջանառությունից հանում եւ ախտահանում է թղթադրամները, որպեսզի կանխի կորոնավիրուսի տարածումը, հայտնում է Reuters-ը։
ՉԺՀ ԿԲ աշխատակիցները կանխիկ գումարով տրցակները տեղավորում են ուլտրամանուշակագույն ճառագայթմամբ պահարաններում եւ մշակում դրանք հակասեպտիկ լուծույթով։ Ստերիլիզացնում են ինչպես յուանը, այնպես էլ արտասահմանյան արժույթը։ Բոլոր թղթադրամները վարակազերծման պրոցեդուրայից հետո յոթ օր մնում են պահոցներում, եւ միայն հետո դրանց վերադարձնում են բանկերի մասնաճյուղեր։
Երկրի ֆինանսական իշխանությունների տվյալներով՝ հիվանդանոցներում հավաքված թղթադրամները շրջանառության մեջ չեն դրվի։
Երկրի ֆինանսական կարգավորողը վարկային կազմակերպություններին խորհուրդ է տալիս հաճախորդներին նոր թղթադրամներ տալ։
ՉԺՀ-ն, որը գործնականում համարյա հաղթել է վիրուսին երկրի ներսում, ամեն կերպ փորձում է կանխել կորոնավիրուսի ներմուծումն արտասահմանից։ Առողջապահության ազգային հանձնաժողովը հայտնել է, որ կիրակի օրը գրանցվել է հիվանդության 39 նոր դեպք, որոնք բոլորը հայտնաբերվել են արտասահմանից ժամանածների մոտ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց