Բոլիվիայում մարմնավաճառները վրդովված են պարետային ժամի սահմանմամբ
Բոլիվիայում մարմնավաճառները վրդովված են կորոնավիրուսի բռնկմամբ պայմանավորված պարետային ժամի սահմանմամբ՝ հայտարարելով, որ խաղասեղանին են դրված իրենց գոյատեւման առանց այն էլ անհուսալի միջոցները, փոխանցում է Reuters-ը:
Մերձմայրաքաղաքային Էլ Ալտոյի արվարձաններում ավելի քան 50 լիցենզավորված բորդելներ ստիպված էին փակվել այն բանից հետո, երբ Բոլիվիայի կառավարությունը պարետային ժամ մտցրեց՝ երեկոյան 5-ից մինչեւ առավոտյան 5-ը: Երկրում սահմանվել է մեկուսացման 14-օրյա ռեժիմ, ձեռնարկությունների մեծ մասը փակ է:
Երկրի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Բոլիվիայում, որը Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների ամենաաղքատ երկրներից մեկն է, գրանցվել է կորոնավիրուսով հիվանդանալու 24 հաստատված դեպք:
Բոլիվիայի սեքս ոլորտի աշխատակիցների պրոֆմիության նախագահ Լիլի Կորտեսն ասել է, որ եթե բորդելները չկարողանան գործել, «սեքս բիզնեսի աշխատակիցները, ցավոք, աշխատանքի դուրս կգան փողոցներ, եւ արդյունքն ավելի վատթար կլինի»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց