ԵՄ-ն թույլ չի տա Թուրքիային՝ փախստականներին օգտագործել իր վրա քաղաքական ճնշում գործադրելու համար. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է օգնել Թուրքիային փախստականների հարցում, սակայն չի հանդուրժի, որ նրանց օգտագործեն քաղաքական ճնշում գործադրելու համար:
«Մենք ինտենսիվ բանակցություններ ենք վարել սիրիական Իդլիբում տիրող իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև ԵՄ-ի և Թուրքիայի միջև փախստականների հարցով համաձայնագրի մասին»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Մաասը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի մամլո ասուլիսի արդյունքում:
Նրա խոսքով՝ քննարկվել է նաև Իդլիբին հավելյալ հումանիտար օգնություն տրամադրելու հարցը: «Այժմ հրադադարի ռեժիմ է գործում, և մենք պարտավոր ենք օգտվել այդ առիթից՝ Իդլիբում բնակվող մոտ մեկ մլն մարդու հումանիտար օգնություն հասցնելու համար», - հավելել է գերմանացի նախարարը՝ շեշտելով, որ թույլ չեն տա, որ «փախստականներին օգտագործեն որպես քաղաքական լծակ»:
Թուրքիան փետրվարին Իդլիբում տիրող իրավիճակի սրումից հետո հայտարարել էր, որ այլևս չի զսպի փախստականների հոսքը և բացել էր ԵՄ-ի հետ իր սահմանները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց